QHSE քաղաքականություն
«Շեն Հոլդինգ»-ը, գործունեություն ծավալելով հանքարդյունաբերության, շինանյութի արտադրության և շինարարության ոլորտներում, և, այդպիսով, ներգրավված լինելով արտադրության բոլոր փուլերում, գիտակցում է աշխատանքների և ստացվող արդյունքի որակի անընդմեջ վերահսկման կարևորությունը և ներդնում է բոլոր հնարավոր ռեսուրսները այն ապահովելու և վերջնական սպառողին որակյալ ապրանք մատակարարելու համար: 

Ապահովելով ավելի քան 500 աշխատատեղ` Ընկերությունը կարևորում է նաև իր աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը` ներդնելով անհրաժեշտ ռեսուրսներ անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար:

Ընկերությունը մշակել և հետևում է որակի վերահսկման և կառավարման հստակ ընթացակարգին իր աշխատանքի բոլոր փուլերում և մշտապես առաջնորդվում է, թե տեղական և միջազգային ստանդարտների չափանիշներով, թե իր կողմից որդեգրած արժեքներով:

«Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ն ընդունում է քաղաքականության իրագործման կարևորությունը Որակի, Առողջության, Անվտանգության և Շրջակա միջավայրի կառավարման համակարգերի միջոցով՝ ընդգրկելով ողջ մատակարարման շղթան՝ սկսած մատակարարներից մինչև սպառող և արտադրանքի արդյունավետ, համաձայն բնութագրերի օգտագործում: