R Պատրաստի ծեփամածիկ
  • Սպիտակ կամ թույլ երանգով
  • Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
Բաղադրություն
Կալցիումի կարբոնատ, լցանյութեր, մոդիֆիկացնող հավելանյութեր:
Նշանակություն
Ծեփամածիկը նախատեսված է ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու, ներկելուց առաջ չդեֆորմացվող` գիպսային, բետոնային, կրային, ցեմենտակրային, ցեմենտաավազային մակերեսները հարթեցնելու համար:
Մակերեսի նախապատրաստում
  • Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները:
  • Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
  • Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է ակրիլային խտանյութով մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները: Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի ակրիլային կոնցենտրատով:
  •  4 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:
Օգտագործում
  • Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի  կամ մածկաթիակի օգնությամբ:  
  • Աշխատանքներն իրականացնել+10°C-ից  ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: 
  • Հարթ մակերես ստանալու համար չորանալուց հետո կատարել մակերեսի հղկում:  
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով: 
  • Օգտագործված տարաները և շաղախի մնացորդներն  աղբահանել սահմանված կարգով:  
  • Ծեփամածիկի արագ չորացման համար ապահովել տարածքի օդափոխությունը:

Քսվող մակերեսի ջերմաստիճան

+10°C-ից +30°C

Շերտի հաստություն 

0,1 -1,5մմ

Քսված շերտի կծկում

ոչ ավել քան 0,8մմ/մ

Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսի հարթությունից և քսվող ծեփամածիկի շերտի հաստությունից:

3.5 լ/25մ²

10լ/70մ²

17լ/120մ²

Փաթեթավորում
3.5լ, 10լ և 17լ պոլիպրոպիլենային տարաներ
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում, +40°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:
Անվտանգության կանոններ
  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: