- Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
- Կայուն խոնավ միջավայրում
Բաղադրություն
Պորտլանդ ցեմենտ, հանքաքարի փոշի, պոլիմերային և ցելյուլոզային հավելանյութեր:
Նշանակություն
Նախատեսված է ներքին և արտաքին շինարարական աշխատանքներում սալիկների (կերամիկա, բնական քարեր և այլն) միջև առաջացող կարանները լցնելու համար:
Մակերեսի նախապատրաստում
- Մաքուր տարողության մեջ լցնել 270-300մլ
ջուր՝ 1կգ շաղախի համար:
- Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
- Պատրաստի խառնուրդը 5 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:
Օգտագործում
- Քսահարումը կատարել երեսպատման
աշխատանքների ավարտից 1-2 օր հետո:
- Կարանները պետք է լինեն
մաքուր, զերծ փոշու և կեղտի մնացորդներից:
- Աշխատանքը կատարելուց առաջ
խորհուրդ է տրվում խոնավացնել կարանները:
- Աշխատանքներն իրականացնել
+5°C -ից
+30°C ջերմաստիճանային
պայմաններում:
- Քսահարումը կատարել ռետինե
մածկաթիակի միջոցով կարանների նկատմամբ անկյունագծային շարժումներով՝ մինչև դրանց լրիվ
լցվելը:
- Քսահարելուց 2 ժամ հետո կարանները սրբել թեթևակի խոնավ (ոչ թաց) սպունգով:
- Վերոհիշյալ գործողությունը
կատարել 3 օր շարունակ, որը խթան կհանդիսանա ցեմենտի կատարյալ ամրության համար:
- Օգտագործված տուփերը և
շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճան
|
+5օC-ից +30օC
|
Ջրի քանակ 1 կգ չոր շաղախի համար
|
270-300մլ
|
Թաց շաղախի օգտագործման ժամկետ
|
1 ժամ
|
Փաթեթավորում
Թղթե տուփեր՝ 1կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Առաջին 20 օրերի ընթացքում
կարանների մաքրման կամ լվացման դեպքում լվացող միջոցների օգտագործումն արգելվում է
շաղախի մեջ ցեմենտի առկայության պատճառով:
- Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: