E Էմուլսիոն սոսինձ (ՊՎԱ)
  • Էկոլոգիապես մաքուր
  • Առողջության համար անվտանգ
Նշանակություն
Օգտագործվում է շինարարական աշխատանքներում և կենցաղում փայտյա իրերի, մանրահատակի, պատի պաստառների և այլ իրերի սոսնձման համար:
Մակերեսի նախապատրաստում

Սոսնձվող մակերեսը պետք է լինի մաքուր, չոր, զերծ փոշու հատիկներից և յուղային հետքերից:

Օգտագործում
  • Օգտագործելուց առաջ սոսինձը լավ խառնել:
  • Վրձնի օգնությամբ սոսինձը բարակ շերտով քսել սոսնձվող մակերեսներից մեկին և ամուր հպել մյուս սոսնձվող մակերեսին:
  • Սոսնձման աշխատանքները կատարել +6°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային և 65% խոնավության պայմաններում:
  • Վերջնական չորացումը +20°C և 65%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում՝ 24 ժամ:
  • Չորացման ժամանակը կարող է փոփոխվել՝ կախված սոսնձվող շերտի հաստությունից և ջերմային պայմանների փոփոխությունից:
  • Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված տարաներն աղբահանել սահմանված կարգով:
Փաթեթավորում
1կգ, 3կգ, 6կգ, 12 կգ և 20կգ պլաստմասե տարաներ:
Պահպանում
Պահել փակ վիճակում, +5°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս: