- Մոխրագույն
- Հանքային
- Էկոլոգիապես
մաքուր և անվտանգ
- Կայուն եղանակային
փոփոխությունների նկատմամբ
Բաղադրություն
Քվարցային ավազ, պորտլանդ ցեմենտ, պոլիվինիլացետատային սոսինձ, ցելյուլոզային հավելանյութեր:
Նշանակություն
Նախատեսված է շինարարական ներքին և արտաքին ծածկույթների (գիպս, գիպսակարտոն) վրա սալիկների (ծակոտկեն կերամիկական սալիկներ, բնական և արհեստական քարեր) փակցման աշխատանքների համար:
Մակերեսի նախապատրաստում
- Նախքան քսելը մաքրել մակերեսը կեղտից, փոշուց,
յուղի և ներկի հետքերից:
- Աշխատանքից առաջ
օգտագործվող մակերեսը թեթևակի թրջել՝ բացառությամբ գիպսակարտոնի:
- Խորհուրդ է տրվում
մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի բետոնկոնտակտով:
- 4-5 ժամ անց
սկսել սոսնձման աշխատանքները:
Սոսնձի պատրաստում
- Մաքուր տարայի մեջ լցնել 6-7լ ջուր՝ 25կգ չոր շաղախի համար:
- Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
- Պատրաստի շաղախը 10 րոպե անց կրկին խառնել,
որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:
Օգտագործում
- Համասեռ խառնուրդը մակերեսին քսել հատուկ ատամնավոր
ծեփիչի օգնությամբ:
- Սվաղի հաստությունը
պետք է լինի 3մմ-ից ոչ պակաս:
- Աշխատանքներն իրականացնել +10°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
- Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն
աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճան
|
+10°C-ից +30°C
|
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար
|
240-280մլ
|
Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար
|
6-7լ
|
Շերտի հաստություն
|
3մմ և
ավել
|
Թաց շաղախի օգտագործման ժամկետ
|
3 ժամ
|
Շերտի 3մմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս
Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող
մակերեսի հարթությունից և քսված սոսնձի շերտի հաստությունից:
|
25կգ /5մ²
|
1կգ/0,2մ²
|
Փաթեթավորում
Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր՝ 25կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը:
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ
ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: