- Սպիտակ կամ թույլ
երանգով
- Հանքային
- Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
Բաղադրություն
Կալցիումի կարբոնատ, կավիճ, լցանյութեր, մոդիֆիկացնող հավելանյութեր, ռեդիսպերսիոն փոշի:
Նշանակություն
Ծեփամածիկը նախատեսված է ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու, ներկելուց առաջ չդեֆորմացվող` գիպսային, բետոնային, կրային, ցեմենտակրային, ցեմենտաավազային մակերեսները հարթեցնելու համար:
Մակերեսի նախապատրաստում
- Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
- Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
- Նախքան աշխատանքները
սկսելը անհրաժեշտ է ակրիլային խտանյութով մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները: Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ»
ֆիրմայի ակրիլային կոնցենտրատով:
- 4
ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:
Շաղախի պատրաստում
- Մաքուր տարայի մեջ լցնել 500-520 մլ ջուր՝
1կգ չոր շաղախի համար:
- Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի
օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
- Պատրաստի շաղախը 5 րոպե հետո կրկին խառնել,
որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:
Օգտագործում
- Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
- Աշխատանքներն
իրականացնել+10օC-ից ոչ ցածր ջերմաստիճանային
պայմաններում:
- Հարթ մակերես ստանալու համար չորանալուց
հետո կատարել մակերեսի հղկում:
- Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
- Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
- Շաղախի արագ չորացման համար ապահովել տարածքի օդափոխությունը:
Քսվող մակերեսի ջերմաստիճան
|
+10°C-ից
+30°C
|
Ջրի քանակ1կգ չոր շաղախի համար
|
500 - 520մլ
|
Ջրի քանակ 10կգ չոր շաղախի համար
|
5-5,2լ
|
Ջրի քանակ 30կգ չոր շաղախի համար
|
15-15,6լ
|
Շերտի հաստություն
|
0,1 -1,5մմ
|
Թաց շաղախի օգտագործման ժամկետ
|
12 ժամ
|
Քսված շերտի կծկում
|
ոչ ավել քան 0,8մմ/մ
|
Շերտի 1մմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս
Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող
մակերեսի հարթությունից և քսվող ծեփամածիկի շերտի հաստությունից:
|
0,5կգ/1մ²
|
10կգ/20մ²
|
30կգ/60մ²
|
Փաթեթավորում
Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` համապատասխանաբար 10 և 30 կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, +40°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ
ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: