- Սպիտակ
- Հանքային
- Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
Բաղադրություն
Գիպս, ցելյուլոզային հավելանյութեր:
Նշանակություն
Ծեփամածիկը նախատեսված է չոր միջավայրում ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու, չդեֆորմացվող` քարե, գիպսային, բետոնային, կրային և այլ մակերեսները հարթեցնելու, խոշոր ճաքերը և անցքերը լցնելու համար:
Մակերեսի նախապատրաստում
- Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
- Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
- Նախքան աշխատանքները
սկսելը անհրաժեշտ է ակրիլային խտանյութով մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները: Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ»
ֆիրմայի ակրիլային կոնցենտրատով:
- 4
ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:
Շաղախի պատրաստում
- Մաքուր տարայի մեջ լցնել12,9-13,2լ ջուր՝ 30կգ չոր շաղախի համար:
- Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդի ստանալը:
- Պատրաստի շաղախը 5 րոպե անց
կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:
Օգտագործում
- Համասեռ խառնուրդը մակերեսին քսել մետաղյա
չժանգոտվող ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
- Հարթ մակերես ստանալու համար չորանալուց
հետո կատարել մակերեսի հղկում:
- Խորհուրդ է տրվում աշխատանքներն իրականացնել
+10°C -ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
- Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
- Շաղախի արագ չորացման համար ապահովել տարածքի օդափոխությունը:
Քսվող մակերեսի ջերմաստիճան
|
+10°C-ից +30°C
|
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար
|
430-440 մլ
|
Ջրի քանակ 30կգ չոր շաղախի համար
|
12,9-13,2լ
|
Շերտի հաստություն
|
0,2մմ - 5մմ
|
Թաց շաղախի օգտագործման ժամկետ
|
մինչև 30 րոպե
|
Քսված շերտի կծկում
|
ոչ ավել քան 0.8մմ/մ
|
Շերտի 1մմ հաստության դեպքում չոր
շաղախի ծախս
Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող
մակերեսի հարթության աստիճանից և քսվող շերտի հաստությունից:
|
0.8կգ
-1կգ/1մ²
|
30կգ/24 - 30մ²
|
Փաթեթավորում
Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` 30 կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ
ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: