- Հանքային
- Ջերմամեկուսիչ
- Ձայնամեկուսիչ
- Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
Բաղադրություն
Գիպս, պոլիմերային հավելանյութեր:
Նշանակություն
Նախատեսված է ներքին մակերեսների հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու, տուֆե, բետոնե, ցեմենտավազային, աղյուսե, պեմզաբլոկե և գաջած մակերեսները հարդարելու համար:
Մակերեսի նախապատրաստում
- Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
- Նախքան աշխատանքները սկսելը
խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի բետոն-կոնտակտով:
- 4-5 ժամ անց սկսել հարդարման
աշխատանքները:
Շաղախի պատրաստում
- Մաքուր տարողության մեջ լցնել 18.2-19.6լ
ջուր՝ 35կգ չոր շաղախի համար:
- Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
Օգտագործում
- Համասեռ խառնուրդը մակերեսին քսել ծեփիչի կամ մածկաթիակի
օգնությամբ:
- Աշխատանքներն իրականացնել
+10°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում
և
օդի հարաբերական խոնավության 75%-ից ոչ բարձր պայմաններում:
- Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
- Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
- Գիպսոնիտի արագ չորացման համար ապահովել տարածքի օդափոխությունը:
Քսվող մակերեսի ջերմաստիճան
|
+10°C-ից +30°C
|
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար
|
520-560մլ
|
Ջրի քանակ 35կգ չոր շաղախի համար
|
18.2-19.6 լ
|
Շերտի հաստություն
|
1սմ-ից ոչ պակաս
|
Թաց շաղախի օգտագործման ժամկետ
|
ոչ պակաս, քան 10 րոպե
|
Քսված շերտի կծկում
|
ոչ ավել քան 0,8մմ/մ:
|
Շերտի 1սմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս
Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսի
հարթությունից և քսվող շերտի հաստությունից:
|
11կգ/1մ²
|
35կգ/3.18մ²
|
Փաթեթավորում
Պոլիպրոպիլենային պարկեր` 35 կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 3 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ
ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: