- Մոխրագույն
- Հանքային
- Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
- Օժտված բարձր
ամրությամբ
- Կայուն եղանակային
փոփոխությունների նկատմամբ
Բաղադրություն
Պորտլանդ ցեմենտ, ավազ, հավելանյութեր:
Նշանակություն
Նախատեսված է շինարարական ներքին և արտաքին մակերեսների (քար, աղյուս, բլոկ, բետոն) սվաղման և հարդարման համար: Օգտագործվում է նաև պատշարման պրոցեսում:
Մակերեսի նախապատրաստում
- Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
- Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
- Խորհուրդ է տրվում
օգտագործվող մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի բետոնկոնտակտով:
- 4-5 ժամ անց սկսել աշխատանքները:
Շաղախի պատրաստում
- Մաքուր տարայի մեջ լցնել 4,75
– 5,25լ ջուր՝ 25կգ չոր շաղախի համար:
- Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
Օգտագործում
- Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
- Քսված շերտի
հաստությունը պետք է լինի 1սմ-ից ոչ պակաս:
- Աշխատանքներն
իրականացնել +10°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային
պայմաններում:
- Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
- Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճան
|
+10°C-ից +30°C
|
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար
|
190 – 210մլ
|
Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար
|
4,75 – 5,25լ
|
Շերտի հաստություն
|
1սմ-ից ոչ պակաս
|
Թաց շաղախի օգտագործման ժամկետ
|
մինչև 30 րոպե
|
Քսված շերտի կծկում
|
0,8 մմ/մ
|
Շերտի 1սմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս
Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող
մակերեսի հարթության աստիճանից և քսվող ծեփամածիկի հաստությունից:
|
1կգ /0.06մ²
|
25կգ / 1.5մ²
|
Փաթեթավորում
Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` 25կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, +45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ
ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: