Հաշվիչ:

M1 Ինքնահարթվող շաղախ (ցածր մեխանիկական բեռնվածությամբ հատակների հարթեցման համար)
  • Սպիտակ կամ մոխրագույն
  • Լավ տարհոսում
  • Բարձր հարակցում հանքային հիմնատակերի նկատմամբ
  • Էկոլոգիապես անվտանգ
Բաղադրություն
Քվարցային ավազ, պորտլանդ ցեմենտ, ցելյուլոզային հավելումներ, պոլիմերային հավելանյութեր:
Նշանակություն
Նախատեսված է հորիզոնական բետոնային և ցեմենտավազային հիմնատակերի հարթեցման համար, որին հետևելու են կերամիկական սալիկների, լինոլեումի, կավրոլիտի, պոլիվինիլ քլորիդային ծածկերի, լամինատի և այլ նյութերի փակցման աշխատանքները: Օգտագործվում է հարթեցվող շերտերի պատրաստման համար, մեխանիկական ցածր ծանրաբեռնվածությամբ այնպիսի շինությունների հետ, որոնք չեն ենթարակվում մշտական ջրի ազդեցությանը (բնակելի, կենցաղային, ադմինիստրատիվ, հասարակական, ինչպես նաև արդյունաբերական շինարարություն):
Մակերեսի նախապատրաստում
  • Հիմնատակը պետք է լինի ամուր, չոր, մաքուր, զերծ զանազան աղտերից և նյութերից, որոնք իջեցնում են հարակցումը հիմնատակի և հարթեցնող շերտի միջև (յուղեր, քսայուղեր, բիտումային քսուքներ, սոսինձ, ներկերի և լաքերի մնացորդներ):
  • Հիմնատակի թույլ մասերն անհրաժեշտ է մեխանիկական ճանապարհով հեռացնել, իսկ ընդհանուր մակերեսը մանրակրկիտ մաքրել և փոշեզրկել:
  • Մակերեսին եղած անցքերը, ճաքերը,  անհարթություններն անհրաժեշտ է լցնել բարձր ամրության շաղախով և հարթեցնել:
  • Նախապատրաստած հիմնատակը 24 ժամ անց անհրաժեշտ է մշակել ակրիլային կոնցենտրատով և լիովին չորացնել: Խորհուրդ է տրվում օգտագործել «ՇԵՆ» ֆիրմայի ակրիլային կոնցենտրատը: Ակրիլային կոնցենտրատը բարձրացնում է հարթեցվող զանգվածի հոսունությունը, կանխարգելում նրա չափից ավելի չորացումը և փոքրացնում է մակերես ելնող օդի քանակը:
  • Խիստ ներծծող հիմնատակերն անհրաժեշտ է կրկնակի մշակել ակրիլային կոնցենտրատով:

Շաղախի պատրաստում

  • Մաքուր տարայի մեջ լցնել 4,2-5լ ջուր (+15օС-ից  +20օС ) 25կգ չոր շախաղի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել (400-800 պտույտ) մինչև համասեռ խառնուրդ ստանալը: Կարելի է խառնել նաև նման աշխատանքների համար նախատեսված կցիչով հավելված գայլիկոնով:
  • Պատրաստի շաղախը 4-5 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:
Օգտագործում
  • Խառնուրդը լցնել հիմնատակին և հարթեցնելու համար նախատեսված գործիքով  համաչափ տարածել ողջ մակերեսին: 
  • Աշխատանքները կատարել +15օС-ից  +30օС ջերմաստիճանային չոր պայմաններում: 
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով: 
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:

 

Քսվող մակերեսի ջերմաստիճան

+10°C-ից +30°C

Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար

168-200մլ

Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար

4,2-5լ

Շերտի հաստություն 

3մմ և ավել

Թաց շաղախի օգտագործման ժամկետ

մինչև 15 րոպե

Շերտի 1մմ հարթության դեպքում չոր շաղախի ծախս

1.6կգ/1մ²

25կգ / 15մ²

Փաթեթավորում
Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր՝ 25կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:
Անվտանգության կանոններ
  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
  • Ճաքման և դեֆորմացիայի ենթակա հիմնատակերի պայմաններում ինքնահարթեցումից  հետո չի բացառվում ճաքերի առաջացումը մակերեսին:
  • Ջրաքանակի գերազանցումն իջեցնում է հարթեցնող շերտի մեխանիկական ամրությունը և հանգեցնում ճաքելուն: Աշխատանքները պետք է կատարվեն պրոֆեսիոնալ վարպետների կողմից:
  • Վերոնշյալ ցուցանիշները համապատասխանում են միջավայրի +20օС ջերմաստիճանի  և օդի 60% հարաբերական խոնավության պայմաններին: Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Հարթեցնող շերտն անհրաժեշտ է պաշտպանել չափից ավելի արագ չորացումից (միջանցիկ քամիներ, տաքացնող սարքեր, արևի ճառագայթներ):
  • 30մ²–ից ավելի մեծ մակերեսի դեպքում անհրաժեշտ է տեղադրել ջերմային կարաններ:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: