Հաշվիչ:

W Ջրադիսպերսիոն ներկ
  • Էկոլոգիապես մաքուր
  • Առողջության համար անվտանգ
Բաղադրություն
Ակրիլային սոպոլիմեր և անօրգանական լցանյութեր:
Գունավորում
Գունավորման համար ցանկալի է օգտագործել «ՇԵՆ» ֆիրմայի գունանյութը:
Նշանակություն
Նախատեսված է շինարարական ներքին մակերեսների (բետոն, գիպս, ծեփ, փայտ, պաստառ) և այլ ծածկույթների ներկման համար:
Մակերեսի նախապատրաստում

Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր, մաքուր, զերծ խոնավ և յուղային հետքերից:

Օգտագործում
  • Օգտագործելուց առաջ ներկը լավ խառնել:
  • Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել ներկի զանգվածի 10%-ի չափով ջուր:
  • Աշխատանքը կարելի է կատարել վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով:
  • Ներկման աշխատանքները կատարել +5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:  
  • Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված տարաներն աղբահանել սահմանված կարգով:

Քսվող մակերեսի ջերմաստիճան 

+5°C-ից +30°C 

Ծածկողականություն՝ մեկ շերտով (լաբորատոր պայմաններում) 

Ներկի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսից և նրա հարթության աստիճանից: 

1լ - 12մ²

5լ - 60մ²

10լ - 120մ²

15լ - 180մ²

Փաթեթավորում
5լ, 10լ և 15լ պոլիպրոպիլենային տարաներ:
Պահպանում
Պահել փակ վիճակում +5°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:
Ուշադրություն
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: