- Էկոլոգիապես մաքուր
- Առողջության համար
անվտանգ
Բաղադրություն
Ակրիլային սոպոլիմեր, պոլիմերային հավելանյութեր, պիգմենտներ և լցանյութեր:
Գունավորում
Գունավորման համար ցանկալի է օգտագործել «ՇԵՆ» ֆիրմայի գունանյութը:
Նշանակություն
Նախատեսված է շինարարական ներքին մակերեսների (բետոն, գիպս, ծեփ, փայտ, պաստառ) և այլ ծածկույթների ներկման համար:
Մակերեսի նախապատրաստում
Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր, մաքուր, զերծ խոնավ և
յուղային հետքերից:
Օգտագործում
- Օգտագործելուց
առաջ ներկը լավ խառնել:
- Անհրաժեշտության դեպքում
կարելի է ավելացնել ներկի զանգվածի 10%-ի չափով ջուր:
- Աշխատանքը կարելի է կատարել
վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով:
- Ներկման աշխատանքները կատարել
+5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Աշխատանքից հետո գործիքները
լվանալ ջրով:
- Օգտագործված
տարաներն աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճան
|
+5°C -ից +30°C
|
Ծածկողականություն՝ մեկ շերտով (լաբորատոր պայմաններում)
Ներկի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող
մակերեսից և նրա հարթության աստիճանից:
|
1լ - 11մ²
|
5լ - 55մ²
|
10լ - 110մ²
|
15լ - 165մ²
|
Փաթեթավորում
5լ, 10լ և 15լ պոլիպրոպիլենային տարաներ:
Պահպանում
Պահել փակ վիճակում +5°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:
Ուշադրություն
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացան դեպքում վերոնշյալ
ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: