Հաշվիչ:

F Ճակատային ներկ
  • Օժտված բարձր ծածկողականությամբ
  • Էկոլոգիապես մաքուր
  • Առողջության համար անվտանգ
  • Ջրակայուն
  • Կայուն եղանակային փոփոխությունների և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ
Բաղադրություն
Բարձորակ պոլիմերային հավելանյութեր, լցանյութեր:
Գունավորում
Գունավորման համար ցանկալի է օգտագործել «ՇԵՆ» ֆիրմայի գունանյութը:
Նշանակություն
Նախատեսված է շինարարական արտաքին (բետոն, ծեփ, ցեմենտ, աղյուսե շարվածք) և ներքին (գիպս, պաստառ, գիպսակարտոնե սալիկ) ծածկույթների ներկման համար:
Մակերեսի նախապատրաստում

Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր, մաքուր, զերծ խոնավ և յուղային հետքերից:

Օգտագործում
  • Օգտագործելուց առաջ ներկը լավ խառնել:
  • Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել ջուր` ներկի զանգվածի 10%-ի չափով:
  • Աշխատանքը կարելի է կատարել վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով:
  • Ներկման աշխատանքները կատարել +5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:  
  • Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված տարաներն աղբահանել սահմանված կարգով:

Քսվող մակերեսի ջերմաստիճան 

+5°C -ից +30°C 

Ծածկողականություն՝ մեկ շերտով (լաբորատոր պայմաններում) 

Ներկի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսից և նրա հարթության աստիճանից: 

1լ - 8մ²

5լ  - 40²

10լ  -  80մ²

15լ - 120մ²

Փաթեթավորում
5լ, 10լ և 15լ պոլիպրոպիլենային տարաներ:
Պահպանում
Պահել փակ վիճակում +5°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:
Ուշադրություն
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացան դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: