- Թափանցիկ
- Կայուն լվացման և մեխանիկական ազդակների նկատմամբ
Բաղադրություն
Պոլիուրեթանային եթերային խեժ, սեկատիվներ, ուայթ սպիրիտ, փայլը և ամրությունն ավելացնող պոլիմերային հավելանյութեր:
Նշանակություն
Նախատեսված է ցանկացած տեսակի մանրահատակի, փայտյա իրերի լաքապատման համար:
Մակերեսի նախապատրաստում
Ներկվող մակերեսը պետք է լինի մաքուր, չոր, զերծ փոշու հատիկներից և յուղային
հետքերից:
Օգտագործում
- Անհրաժեշտության դեպքում
ներկը նոսրացնել ուայթ սպիրիտով կամ այլ բենզինային լուծիչներով:
- Աշխատանքը կարելի է կատարել
վրձնով կամ ներկագլանով:
- Լաքապատման աշխատանքները
կատարել +5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Կարելի է քսել երկու շերտով:
- Շրջապատող օդի +20°C
-ի և խոնավության 65% պայմաններում երկրորդ շերտի ներկումն իրականացնել
մոտավորապես 24 ժամ հետո:
- Աշխատանքից հետո գործիքները
լվանալ լուծիչով:
- Աշխատանքից հետո պահպանել տարածքի օդափոխությունը:
- Օգտագործված
տարաներն աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճան
|
+5°C-ից +30°C
|
Ծախս մեկ շերտով
Նյութի ավելի ստույգ ծախսը կախված
է օգտագործվող մակերեսից և նրա հարթության աստիճանից:
|
1լ / 8-10 մ²
|
3,785լ
/30-38 մ²
|
20լ / 160-200 մ²
|
Վերջնական չորացում +20°C և 65%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում
|
72 ժամ (3օր)
|
Փաթեթավորում
3.785լ և 20լ մետաղյա տարաներ:
Պահպանում
Պահել փակ վիճակում, +5°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել արևի ճառագայթներից
հեռու:
- Պահել կրակից հեռու:
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Մեծ մակերեսներ ներկելիս` պահպանել շնչառական օրգանների անվտանգությունը՝
կրելով պաշտպանիչ դիմակ:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ
ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: