- Կարմրաշագանակագույն
- Օժտված բարձր
ծածկողականությամբ
- Կայուն քերծվածքների, հարվածների նկատմամբ
- Կայուն եղանակային
փոփոխությունների և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ
Բաղադրություն
Պենտաֆտալային եթերային խեժեր, հակակոռոզիոն նյութեր, պիգմենտներ, ուայթ սպիրիտ:
Նշանակություն
Նախատեսված է երկաթյա մակերեսներ ներկելու և կոռոզիայից պաշտպանելու համար: Օգտագործվում է պողպատե, չուգունե, սև մետաղների՝ այդ թվում թույլ ժանգոտված մակերեսները պաշտպանելու համար: Ապահովում է մետաղական կառուցվածքների, խողովակների տևական և հուսալի պաշտպանություն կոռոզիայի դեմ:
Մակերեսի նախապատրաստում
Ներկվող մակերեսը պետք է լինի մաքուր, չոր, զերծ փոշու հատիկներից, յուղի և հին
ներկի հետքերից:
Օգտագործում
- Օգտագործելուց
առաջ ներկը լավ խառնել:
- Անհրաժեշտության դեպքում
ներկը նոսրացնել ուայթ սպիրիտով կամ այլ բենզինային լուծիչներով:
- Աշխատանքը կարելի է կատարել
վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով:
- Ներկման աշխատանքները կատարել
+5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Շրջապատող օդի +20°C-ի
և խոնավության 65% պայմաններում երկրորդ շերտի ներկումը իրականացնել մոտավորապես
4-6 ժամ հետո:
- Աշխատանքից հետո գործիքները
լվանալ լուծիչով:
- Օգտագործված
տարաներն աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճան
|
+5°C-ից +30°C
|
Ծածկողականություն՝ մեկ շերտով
Ներկի ավելի ստույգ ծախսը կախված
է օգտագործվող մակերեսից և նրա հարթության աստիճանից:
|
1լ / 8-10մ²
|
3,785լ
/30-40մ²
|
20լ / 180-200մ²
|
Վերջնական չորացում +20°C և 65%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում
|
24 ժամ
|
Փաթեթավորում
3.785լ և 20լ մետաղյա տարաներ:
Պահպանում
Պահել փակ վիճակում՝ օդի +5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել կրակից հեռու:
- Պահել արևի ճառագայթներից հեռու:
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Մեծ մակերեսներ ներկելիս` պահպանել շնչառական օրգանների անվտանգությունը՝
կրելով պաշտպանիչ դիմակ:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ
ցուցիչները կարող են շեղվել:
- Եթե մետաղական մակերեսը մշակված է եղել յուղային
ծածկույթով, ապա ներկման աշխատանքները կատարել յուղային ծածկույթը հեռացնելուց հետո:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: