Հաշվիչ:

Էմալ ալկիդային (գունավոր)
  • Գունավոր
  • Օժտված բարձր ծածկողականությամբ
  • Կայուն քերծվածքների, հարվածների նկատմամբ
  • Կայուն եղանակային փոփոխությունների և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ
Բաղադրություն
Պենտաֆտալային եթերային խեժ, պիգմենտներ, ուայթ սպիրիտ, սեկատիվներ և հավելանյութեր:
Նշանակություն
Նախատեսված է մետաղական, շինարարական ներքին և արտաքին մակերերսների ներկման համար (բետոն, ցեմենտ, աղյուս, սվաղ, գիպս, գաջ, փայտ, նրբատախտակ):
Մակերեսի նախապատրաստում

Ներկվող մակերեսը պետք է լինի մաքուր, չոր, զերծ փոշու հատիկներից և յուղային հետքերից:

Օգտագործում
  • Օգտագործելուց առաջ ներկը լավ խառնել:
  • Անհրաժեշտության դեպքում ներկը նոսրացնել ուայթ սպիրիտով կամ այլ բենզինային լուծիչներով:
  • Աշխատանքը կարելի է կատարել վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով:
  • Ներկման աշխատանքները կատարել +5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:  
  • Շրջապատող օդի +20°C-ի և խոնավության 65% պայմաններում՝ երկրորդ շերտի ներկումն իրականացնել մոտավորապես 4-6 ժամ հետո:
  • Աշխատանքից հետո գործիքները լվանալ լուծիչով:
  • Օգտագործված տարաներն աղբահանել սահմանված կարգով:

 

Քսվող մակերեսի ջերմաստիճան 

+5°C-ից +30°C 

Ծախս՝ մեկ շերտով

Ներկի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսից և նրա հարթության աստիճանից: 

1լ / 8-9մ²

3,785լ / 30-34մ²

20լ / 160-180մ²

 

Վերջնական չորացում +20°C և 65%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում 

36 ժամ 

Փաթեթավորում
0.375լ, 3.785լ և 20լ մետաղյա տարաներ:
Պահպանում
Պահել փակ վիճակում, +5°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:
Անվտանգության կանոններ
  • Պահել կրակից հեռու:
  • Պահել արևի ճառագայթներից հեռու:
  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Մեծ մակերեսներ ներկելիս` պահպանել շնչառական օրգանների անվտանգությունը՝ կրելով պաշտպանիչ դիմակ:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: