- Սպիտակ փայլուն
- Օժտված բարձր
ծածկողականությամբ
- Կայուն քերծվածքների,
հարվածների նկատմամբ
- Կայուն եղանակային փոփոխությունների
և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ
Բաղադրություն
Պենտաֆտալային եթերային խեժ, պիգմենտներ, ուայթ սպիրիտ, սեկատիվներ և հավելանյութեր:
Նշանակություն
Նախատեսված է մետաղական, շինարարական ներքին և արտաքին մակերերսների ներկման համար (բետոն, ցեմենտ, աղյուս, սվաղ, գիպս, գաջ, փայտ, նրբատախտակ):
Մակերեսի նախապատրաստում
Ներկվող
մակերեսը պետք է լինի մաքուր, չոր, զերծ փոշու հատիկներից և յուղային հետքերից:
Օգտագործում
- Օգտագործելուց
առաջ ներկը լավ խառնել:
- Անհրաժեշտության դեպքում
ներկը նոսրացնել ուայթ սպիրիտով կամ այլ բենզինային լուծիչներով:
- Աշխատանքը կարելի է կատարել
վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով:
- Ներկման աշխատանքները կատարել
+5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Շրջապատող օդի +20°C-ի և խոնավության 65% պայմաններում՝ երկրորդ շերտի ներկումն իրականացնել
մոտավորապես 4-6 ժամ հետո:
- Աշխատանքից հետո գործիքները
լվանալ լուծիչով:
- Օգտագործված
տարաներն աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճան
|
+5°C-ից +30°C
|
Ծախս՝ մեկ շերտով
Ներկի ավելի ստույգ ծախսը կախված
է օգտագործվող մակերեսից և նրա հարթության աստիճանից:
|
1լ / 8-9մ²
3,785լ / 30-34մ²
20լ / 160-180մ²
|
Վերջնական չորացում +20°C և 65%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում
|
36 ժամ
|
Փաթեթավորում
0,375լ, 3.785 լ և 20լ մետաղյա տարաներ:
Պահպանում
Պահել փակ վիճակում, +5°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս
Անվտանգության կանոններ
- Պահել կրակից հեռու:
- Պահել արևի ճառագայթներից հեռու:
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Մեծ մակերեսներ ներկելիս` պահպանել շնչառական օրգանների անվտանգությունը՝
կրելով պաշտպանիչ դիմակ:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ
ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: