«Շեն Հոլդինգ» ընկերությունը ՀՀ շինանյութերի արտադրության շուկայի առաջատարներից է և միակը, որ տրամադրում է ապրանքների և ծառայությունների համալիր ցանկ: Հոլդինգն իր գործունեությունն է ծավալում հանքարդյունաբերահանման, շինանյութի արտադրության և ներմուծման, շինարարական և ներքին հարդարման աշխատանքների ոլորտներում և աշխատում է իր յուրաքանչյուր այցելուին առաջարկել առավելագույն հասանելի որակի ապրանքատեսակներ և ծառայություններ: Դառնալով մեր գործընկերը ՝ Դուք կարող եք վստահ լինել, որ մեր համագործակցությունը կառուցված կլինի համատեղ վստահության և այդ վստահությունն արդարացնելու մեր պատրաստակամության վրա:
Իր գործունեության սկզբնական տարիներին «Շեն Հոլդինգ»-ը զբաղվում էր շինանյութերի ներմուծմամբ և վաճառքով: Այնուհետև, ղեկավարությունը կայացրեց ռազմավարական որոշում. զարգացնել հայկական արտադրությունը, աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում, ընկերությունը հիմնեց իր սեփական առաջին արտադրամասը և այսօր հանդիսանում է ՀՀ-ում շինարարության և ներքին հարդարանքի համար կիրառվող մի շարք մատչելի, բարձրորակ և էկոլոգիապես մաքուր նութերի ամենախոշոր արտադրողներից մեկը:
Ընկերությունը Հայաստանում հիմնել և շահագործում է չոր շաղախների, ներկերի և լաքերի գործարանը, որն ապահովում է միջազգային ստանդարտներին համապատասխանող և էկոլոգիապես մաքուր շինարարական ներկերի արտադրություն, կառուցել և շահագործման է հանձնել արդյունաբերական և կենցաղային նշանակության բետոնե բլոկերի վերազինված արտադրամաս:
Ընկերությունը մշտապես իրականացնում է իր արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը, համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին:
Սեփական արտադրանքը կազմակերպելու, դրա կայուն որակը և հաստատուն ինքնարժեքը վերահսկելու համար Հոլդինգն իրականացնում է սեփական հումքի արդյունահանման աշխատանքներ գիպսատար ապարների, ավազի և օրգանածին կրաքարերի հանքավայրերում: Արդյունահանված հումքը կիրառվում է շինանյութերի արտադրության մեջ, ինչն առաջին հերթին նպաստում է շինանյութի՝ արտասահմանից ներկրման ծավալների կրճատմանը և դրանց մատչելիությանը:
Ընկերությունն արտադրում է հակակոռոզիոն, ճակատային, լատեքսային, պատի, առաստաղի, հատակի ներկեր, նախաներկ, ալկիդային էմալ, ջրադիսպերսիոն և այլ ներկեր, ինչպես նաև ծեփամածիկներ, շինարարական չոր շաղախներ, սվաղ, սալիկի սոսինձներ, կապակցող նյութեր, բետոնե բլոկեր, մայթի սալիկներ և եզրաքարեր:
Ընկերությունն արտադրում է ինչպես ստանդարտ (հարթ մակերեսով, մոխրագույն), այնպես էլ «սպլիտ» տեսակի (ուռուցիկ մակերեսով, գունավոր) բետոնե բլոկներ և երեսպատման սալիկներ: Դրանք օգտագործվում են թե° առանձնատների, թե° բարձրահարկ շենքերի շինարարության համար:
Ութ տարբեր ձևերի բազմագույն մայթի սալիկները հնարավորություն են տալիս ստանալու հարյուրավոր գեղեցիկ շարվածքներ, որոնք կզարդարեն Ձեր փողոցը, բակը կամ այգին: Սալիկների վերին շերտը ստացվում է քվարցային ավազից, ինչի շնորհիվ դրանք աչքի են ընկնում բացառիկ ցրտադիմացկունությամբ և չսահեցնող հատկությյամբ: ՇԵՆ-ի մայթի սալիկներն ունեն 6սմ բարձրություն և դիմանում են մինչև 30 տոննա ծանրությանը:
Երեք տարբեր չափերի եզրաքարերը ևս արտադրվում են նշված տեխնոլոգիայով և ունեն ունիվերսալ կիրառություն: Այգու և թեք հողային մակերեսների համար հրաշալի լուծում են մեր կողմից արտադրվող բազմագույն ծաղկամանները, որոնցով հնարավոր է յուրօրինակ դեկորատիվ աստիճանավանդակներ ստանալ զառիթափ հողակտորների վրա:
Պարիսպներին վերջնական գեղեցիկ տեսք հաղորդելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ՇԵՆ-ի ծածկաքարերը, իսկ փողոցներից և բակերից անձրևաջրերի պատշաճ հեռացումն ապահովելու նպատակով` ջրահեռացման բլոկները:
«Շեն Հոլդինգ»-ի գործունեության բոլոր ուղղություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք Հոլդինգի պաշտոնական կայք`
www.shenholding.com