«Շեն Հոլդինգ»-ը սեփական արտադրանքը կազմակերպելու, ինչպես նաև կայուն որակը և հաստատուն ինքնարժեքը վերահսկելու համար անցում է կատարել տեղական հումքի կիրառմանը` գործունեություն ծավալելով Արմավիր մարզի Փարաքարի գիպսատար ապարների, Արարատ մարզի Շենի ավազի և Շաղափի օրգանածին կրաքարերի հանքավայրերում: